Սեպտեմբերի 24-ին, ժամը 14:39-ին ահազանգ է ստացվել , որ Արագածոտնի մարզի ՈՒշի գյուղում այրվում է պահեստ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Ավեգիս» ՍՊԸ-ի տարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 15:36-ին:

Մասամբ այրվել է Հ. Ս.-ին պատկանող վագոն-տնակը (մոտ 10 քմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել