Իհարկե, այս գրառմանն անդրադառնալը իմաստ չունի, այս մարդու դեմ խաղ չկա. ինքը լրագրական մտքի գիգանտ է, լրագրական էթիկայի հիմնադիր, նեյտրալ ու ազնիվ լրագրող, այդուհանդերձ մի քանի նկատառում` տառասխալներից բացի` «սայթաքել» բառը ք-ով է գրվում, հարգելի Արամ Աբրահամյան, ոչ թե «սայթակել», երկրորդ՝ էթիկայի ու լրագրական էտալոնի չափանիշ լրագրողին մի՞թե հարիր է նման սուբյեկտիվ կարծիքը հրապարակավ տեղադրել էջում, և վերջապես, չե՞ք լսել ասացվածքը` մարդ սիրում է իր պիտակը կպցնել դիմացինին...իսկ ուրախացողներին ու տարածողներին մի բան միայն` կեցցեք, լավ եք մանիպուլացվում...:) Խաղաղություն ձեզ, ճշմարիտ քրիստոնյաներ. Քրիստոնյայի առաջին որակը չդատելն ու չզրպարտելն է. թող քար նետի նա, ով մեղք չի գործել...իսկ եթե ոչ` կգա քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=595683167109312&set=a.109039082440392.15695.100000029034097&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել