Artsakhpress.am-ը գրում է.
Ֆրանսիան եւ Գերմանիան այսուհետեւ Էլ կզարգացնեն համագործակցությունը, որը համապատասխանում Է երկու երկրների եւ Եվրամիության շահերին:
Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հեռախոսով ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին շնորհավորելով Բունդեսթագի ընտրություններում նրա դաշինքի տարած հաղթանակի առթիվ:
«Ես զանգահարեցի ԱՆգելա Մերկելին՝ շնորհավորելու նրան: Մենք վճռականորեն կշարունակենք զարգացնել մեր համագործակցությունը, որը հանգուցային Է Եվրամիության եւ մեր երկրների համար»,-գրել Է Մակրոնը Twitter-ի իր Էջում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը շահել Է երկրում կայացած խորհրդարանական ընտրությունները, ընդամենը Բունդեսթագ Է անցել վեց կուսակցություն:
ՔԴՄ/ՔՍՄ-ն հավաքել Է ձայների 33 տոկոսը, երկրորդ տեղում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն Է՝ 20,5 տոկոս ձայներով, առաջին անգամ խորհրդարան Է անցել աջ «Ալյընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունը, որի օգտին քվեարկել Է ընտրողների 12,6 տոկոսը:
Հինգ տոկոսի արգելքը հաղթահարել են նաեւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը՝10,7 տոկոս, «Ձախերը»՝ 9.2 տոկոս, «Կանաչները»՝ 8,9 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: