Pastinfo.am-ը գրում է.

Այս գիշեր ուժեղ հեղեղ է տեղացել Քոբուելիթիում, որը հանգեցրել է սողանքների։ Այս մասին հաղորդում են վրացական ԶԼՄ-ները։ Վրաստանի ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների գործակալության տրամադրած տեղեկության համաձայն՝ փրկարարները  տարհանել են սողանքին մոտ գտնվող երկու տան բնակչիների եւ տեղափոխվել առավել անվտանգ տարածք։  

Բացի այդ՝ սողանքներից մեկը ծածկել է մարդատար մի ավտոմեքենա, որի մեջ գտնվել է ընտանիքի 4 անդամ, որոնցից երկուսը՝ երեխա։ Փրկարարներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։

Միաժամանակ հաղորդվում Քոբուլեթիի լողափում տեղի ունեցած դժբախտ դեհքի մասին։ Ծովում խեղդվել է 40-ամյա մի կին։ Նախնական տվյալների համաձայն՝ նա Ռուսաստանի քաղաքացի է։ Հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել