Մի լուսանկար տեսա Ֆեյսբուքում. մի մարդ Կասկադի «շուքին տակ» նամազ է անում։ Իր փոքրիկ գորգը գցել է գետնին, չոքել է ու աղոթում է իր ալլահին։ «Վաաաաաաաայ, էս ինչ ամոթ ու խայտառակություն է, ամաաաաաաաաաան, էս ուր ենք հասել», հետն էլ՝ էժանագին հայհոյանքների շարան։ Ու էս ամենն էնպես է գրվում, կարծես Կասկադը քրիստոնեական սրբավայր է, էս մարդն էլ եկել ու պղծել է։ Էդ ոչինչ, որ մահմեդական լիքը երկրներում հայերը տասնյակ տարիներ հանգիստ ապրել ու աղոթել են եւ հիմա էլ շարունակում են ապրել ու աղոթել։ Դե, մենք ընտրյալ ենք, մեզ կարելի է։
Մեկ-մեկ սարսռում եմ մեր անհանդուրժողականությունից։ Ու նորից հիշեցի, որ պարսկական մզկիթը վերանորոգում էին, էն ինչ վայնասուն էին բարձրացրել ազգիս թունդ քրիստոնյաները՝ ՄՈՌԱՆԱԼՈՎ, որ այդ նույն Իրանում մեր վանքերն ու եկեղեցիներն ավելի լավ են պահպանվում, քան հենց մեզ մոտ՝ Հայաստանում։
Լավ է անում, նամազ է անում։
Էսքանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել