«Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքում գրանցվել են տուլարեմիա վարակիչ հիվանդության դեպքեր:
 
«Արծվաբերդի առողջության կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Դալլաքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիվանդության բռնկում եղել է 2-3 շաբաթ առաջ, այժմ իրավիճակը հանգիստ է: Վարակվածները տար­բեր տարիքային խմբեր են ներկայացնում՝ 10-11-ից մինչև 50 տարե­կան: Նրանց մեծ մասը բուժվել է: Վարակի տարածման աղբյուրը Գագիկ Դալլաքյանին հայտնի չէր: «Գյուղի ներսում ամեն ինչը ստուգվել է, վարակի աղբյուր չկա: Ջրերը մաքուր են, դաշտերում վա­րակ չկա: Ես մտածում եմ ինչ-որ տեղից սնունդ է բերվել, և սննդի մի­ջոցով է փոխանցվել, որովհետև մի­այն մեկ թաղամասում է հիվանդու­թյունը»,- փոխանցեց Արծվաբերդի առողջության կենտրոնի տնօրենը: Բոլոր կասկածելի հիվանդու­թյունները մանրակրկիտ ուսումնա­սիրվել են, բայց միայն 8-10 դեպքում է հաստատվել տուլարեմիա:
 
Անդրադառնալով տեղեկությա­նը, որ տարածքում տուլարեմիա չէր գրանցվել արդեն 40 տարի՝ Դալլաք­յանը նշեց, որ համենայնդեպս, ինքն Արծվաբերդում աշխատում է 1989 թվականից, և հիվանդությունը հանդիպել է առաջին անգամ: Տուլարեմիան օջախային վարա­կիչ հիվանդություն է, որն ընթանում է ջերմությամբ, ավշային հանգույց­ների ախտահարմամբ, ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներով: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 2-11 օր, հիվանդությունը սկսվում է հանկարծակի, ջերմու­թյան բարձրացումով 38-40 աստի­ճան: Հիվանդները գանգատվում են գլխացավից, մկանացավից, թու­լությունից, քրտնարտադրությունից, զարգանում է դեմքի հիպերեմիա (զարկերակային գերարյունություն), կոնյուկտիվիտ (ակնագնդերի և կո­պերի լորձաթաղանթի բորբոքում), հիվանդության երկրորդ օրից նկատվում է լյարդի մեծացում, իսկ 6- 9 օրերին մեծանում է նաև փայծա­ղը: Կախված փոխանցման մեխա­նիզմի գործոններից՝ կարող են ի հայտ գալ աճուկային, թևատակային, ըմպանի և պարանոցի ավշա­յին գեղձերի բորբոքումներ»,-գրում է թերթը: 
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել