Անկեղծորեն՝ ես դեմ եմ պետական խորհրդանիշներից շորեր, շորտիկներ, սրբիչներ, տռուսիկներ և այլն կարելուն ու հագնելուն... Դեմ եմ նաև դրոշներով փաթաթվելուն, տաքանալուն, քլխին քաշելուն... Դա «ազատության» ամերիկյան «ախմախ» ընկալումն ա, որ, իմ կարծիքով, ցինիզմ ա ու ուրիշ ոչինչ: Պետության ու պետականության հանդեպ իբր «ջերմ-հարազատական», իրականում՝ սպառողական մոտեցում ա:
Պետական խորհրդանիշը պիտի ծածանվի պետական հաստատությունների գլխին, տեղադրված լինի պետական հիմնարկներում, դրոշը համբուրում են պաշտոնական միջոցառումներին ու դրոշի վրա երդում տալիս: Պետական սիմվոլները հարգանքի, պատկառանքի, հպարտության խորհուրդ են պարփակում: Պետական խորհրդանիշները սեփական մարմնով գովազդելու օբյեկտ չեն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/serob.antinyan/posts/1984606221554550
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել