Ազգային հերոսներին ու սրբադասված մարդկանց գնահատականը տալիս է ժամանակը։ Իրական հերոսացնողն ու սրբացնողը ժամանակն է ու ժողովրդի հիշողությունը։ Ունենք ազգային հերոսներ, որոց անունները 10-ից 9-ը նույնիսկ չգիտի, էլ չեմ ասում՝ տեղյակ լինեն նրանց կենսագրությունից։ Իմ կարծիքով՝ Անկախության շրջանում մենք սուրբ ենք համարում Վազգեն Վեհափառին, ազգային հերոս՝ Դեմիրճյանին, Վազգեն Սարգսյանին, Վիկտոր Համբարձումյանին ու Մոնթեին։ Այդ կոչումը պետք է շնորհվի նաև Հենրիխ Մխիթարյանին ու Արթուր Ալեքսանյանին, չնայած վերջիններս արդեն ունեն հերոսի կոչում ժողովրդի շրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: