Անկախությունը երկրինն է, անկախությունը պետությանն ու ժողովրդինն է: Իշխանությունները կգան ու կգնան, մեկը վատը կամ մի քիչ լավը, քանի որ իրականում լավ իշխանություն գոյություն չունի, դրանք լինում են վատը կամ համեմատության մեջ մի քիչ լավը, բայց անկախությունը մնայուն է:
Երբ հողը, որի վրա ապրում ես, պետություն է, երբ ունես սեփական պատմություն, դրոշ, զորք և զինանշան, ապա դու անկախ ես՝ անկախ ամեն ինչից:
Շնորհավոր Հայաստանում ապրող բոլոր ազատ ու անկախ մարդկանց տոնը: Նման մարդկանց շնորհիվ մի օր հաստատ ավելի լավ է լինելու:
Հ.Գ. Մի շփոթեք պետությունը (Հայաստանի Հանրապետություն) իշխանության հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել