Անկեղծ ասած՝ Անկախության մասին դժվար է նոր բան ասել. 26 տարում հայ մարդը սպառել է գնահատականների ողջ պաշարը՝ ճռճռան պաթոսից մինչև սթափ խոսք։ Բայց եթե բառերի հեղեղը քամենք, տակը կմնա մի պարզ ճշմարտություն․ ազգերն Անկախ պետականություն կա՛մ ունենում են, կա՛մ չեն ունենում։

Հարյուրավոր տարիներ հայ մարդը կարողացել է միայն անկախություն երազել, իսկ մենք արդեն ապրում ենք Անկախ Հայաստանում։

Շնորհավոր մեր տոնացույցի ամենահպարտ տոնը։

Դուխո՛վ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել