«Կառավարության նախորդ նիստին Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը:
Գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը սեփական դիմումի համաձայն՚առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց: Նախկին քաղաքապետի այս պատճառաբանությանը զուգահեռ, շրջանառվեց տեղեկություն, որ Ադունցի հրաժարականը պարտադրված է եղել հանուն ՀՀԿ-ի համար ընտրությունների ժամանակ 7 հազար ձայն ապահոված Առուշանյանի: Վերջինս ՀՀԿ ռեյտինգային ցուցակով 7000 քվե ստանալով ընտրվել էր պատգամավոր, սակայն կուսակցական որոշմամբ հրաժարվել մանդատից:
Առուշանյանը խուսափում է լրատվամիջոցների հետ ուղիղ շփումից, մեզ առաջարկեց ցանկացած հարց ուղարկել գրավոր:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը Առուշանյանի հետ:
-Պարոն Առուշանյան, պատրաստվո՞ւմ եք Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրել Ձեր թեկնածությունը:
Նոյեմբերի 5-ը առջևում է, իմ մասնակցության մասին ավելի ուշ կխոսեմ:
-Ի՞նչ ծրագրեր ունեք, որը պատրաստվում եք իրականացնել այժմ և ընտրվելուց հետո:
-Ընդամենը մի քանի օր է, ինչ ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակվել, արդեն սկսվել են համայնքի բարեկարգման լայնածավալ աշխատանքներ: Սկսած քաղաքի մուտքն ազդարարող դարպասներից, համայնքի տարբեր հատվածներում, որտեղ տարիներով աշխատանք չի իրականացվել, բարեկարգման, կանաչապատման, ծաղկապատման աշխատանքներ են կատարվում, մաքրվում աղբից: Երեքշաբթի օրվանից, իմ նախաձեռնությամբ, Գորիսում հանրային տրանսպորտը կգործի անվճար: Գորիսը խոշորացված համայնք է, տարբեր աշխատանքներ ենք սկսում նաև բնակավայրերում: Խնդիրները շատ են, անելիքները՝ ևս: Մի քանի օրից դրական փոփոխությունները տեսանելի կլինեն:
-Տեղեկությունները, որ գորիսեցիները չեն վստահում Ձեզ՝ Ձեր երիտասարդ տարիքի պատճառով, ինչպե՞ս կմեկնաբանեք (Առուշանյանը 26 տարեկան է):
-ԱԺ ընտրություններին գորիսեցիները ցույց են տվել, թե որքանով են ինձ վստահում: Շուրջ 7000 քվեն, որ ստացել եմ՝ այդ վստահության մասին են վկայում: Սա փաստ է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել