Armtimes.com-ը գրում է.
Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տեղակալ` Դավիթ Օհանյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել Երեւան-Երախս ավտոճանապարհին: Փոխքաղաքապետի Hyundai մակնիշի մեքենան բախվել էր ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ:
Այսօր armtimes.com-ը Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է եղել վթարի պատճառը, ճշտվե՞լ է վնասի չափը:
«Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում համապատասխան վարույթ է հարուցվում, որի շրջանակներում կպարզվի, թե մեղավորը ով է»,- ասաց Արթուր Գեւորգյանը:
Armtimes.com-ի հարցին, թե փոխքաղաքապետի վարորդը ու՞ր էր գնում ծառայողական մեքենայով, այն էլ ոչ աշխատանքային օրով, Գեւորգյանը մեկնաբանեց.
«Կներեք, ե՞ս եմ եղել ղեկին, որ ինձ եք հարցնում: Լրատվության վարչության պետը չի կարող պատասխանել անձի կոնկրետ գործողության մասին հարցին, ի վերջո, ես այդ անձը չեմ, որ կարողանամ պատասխանել մեկ այլ անձի գործողության շարժառիթների, դրդապատճառների մասին»,- ասաց լրատվության վարչության պետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



