Armtimes.com-ը գրում է.

«Սուպեր մամա 2» ֆիլմում գլխավոր հերոս Կարենը կրկին կնոջ շորեր է հագնում, սակայն այս անգամ ոչ թե խաբեությամբ գումար կորզելու, այլ կնոջը փրկելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր եւ Կարենի ու Կարինեի դերակատար Հայկ Մարությանը մանրամասներ ներկայացրեց սյուժեից: Նա նշեց, որ Կարենը, որը կատակերգության 1-ին մասում խոստացել էր այլեւս անազնիվ ոչինչ չանել, պարզապես ստիպված է լինում որպես կին ներկայանալ:

«Կարենը ու կինը՝ Սոնան, բարեգործական ընկերություն ունեն: Կազմակերպության հաշվապահը, որը կին է, մեծ գումար է հանում հաշվից եւ փախչում: Բայց ընկնում է պատմության մեջ. մարդ է գցում մեքենայի տակ եւ ընկնում կանանց բանտ: Գումարն էլ, բնականաբար, պահած է լինում: Եթե գումարը ետ չբերվի, Սոնան բանտ կընկնի: Կարենը տղայի հետ հասկանում են, որ գումարը ետ բերելու միակ եղանակն է մտնել կանանց գաղութ: Եվ Կարենը որոշում է նորից Սուպեր մամայի՝ Կարինեի կերպարանքն ընդունել եւ ինչ-որ հանցագործություն անել կանանց բանտ ընկնելու համար: Սկզբում չի ստացվում, բայց ի վերջո հայտնվում է կանանց գաղութում, որտեղ սկսվում է ֆիլմի հիմնական պատմությունը»,- ասաց նա:

Նույն զարգացումն է տեղի ունենում նաեւ Գարիկ Պապոյանի կերպարի՝ Մենուայի հետ: Նա, Կարենից անկախ, նույնպես իմանում է գողացված գումարի մասին եւ փորձում է նույն ճանապարհով գտնել այն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել