Panorama.am-ը գրում է.
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նախատեսում է Հայաստանի 1000 գյուղերում ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնել: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց COAF-ի հիմնադիր,ՄԱՐԹ կենտրոնի նախաձեռնող Գարո Արմենը:
Նշենք, որ ՍՄԱՐԹ-ը կրթական ավան է, որտեղ հանդիպում և հանգուցվում են արվեստը, տեխնոլոգիան, լեզուները, գյուղատնտեսությունը, առողջ, ապրելակերպը, ձեռներեցությունը՝ համեմված ստեղծագործականությամբ:
Գարո Արմենն ասաց, որ հիմադրամը Հայաստանում սկսել է գործել 14 տարի առաջ: «Հայաստանի գյուղերում երեխաների կարողությունները բարձր են, մենք դա տեսել ենք, սակայն ռեսուրսների բացակայության պաճառով այդ կարողությունները հնարավոր չի լինում օգտագործել»,- ասաց հիմնադրամի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



