Միայն էսթետիկ փաթեթավորում: Ցավոք սրտի, որևէ այլ արժեք չկարողացա գտնել Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում: Էսթետիկ տեսքն էլ, իհարկե, իր հերթին հարամվեց համաժողովի առաջին շարքերը համալրած, ջոջավորից մինչև միջին դասի չինովնիկի նիրհող, քնաթաթախ, ձանձրալի, ներքուստ Արամ Ա կաթողիկոսի ելույթից ջղագրգռվող այրերի ու տիկինների հայացքներով և կեցվածքով: Միայն ձև, անտեղի գումարների վատնում, սակայն ոչ մի տեսանելի կամ կանխատեսելի արդյունք: Խոսվեց 2040թ.-ին 4 միլիոնանոց հայրենիքի մասին մի մարդու շուրթերից, ով ցինիկաբար շեշտում է 2040 թվականը՝ շատ լավ իմանալով, որ, ով գիտե, ինքն այդ ժամանակ կենդանի կլինի, թե ոչ: Մեկ է, 4 միլիոն չդառնալու պատասխանը ինքը չի տալու: Ճպացնող ՊՆ նախարար, քնած զառամյալ ՍԴ նախագահ, ձանձրույթից մարմնով փռված վարչապետ, վայրկյաններ հաշվող Վաչե Գաբրիելյան, Արմեն Գևորգյան և այլն, ու լիքը սփյուռքահայ, որ ներքին ատելությամբ ու կեղծ ժպիտով դահլիճում օր են սպանում չգիտես ինչի կամ ում համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: