Ըստ ՄԱԿ պաշտոնական կայքի՝ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում իր վերջին ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կունենա սեպտեմբերի 19-ի նստաշրջանի օրվա երկրորդ կեսին՝ Երևանի ժամանակով՝ այսօր ուշ երեկոյան։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի աշխատանքային գրաֆիկի՝ Գուտերեշ-Սարգսյան հանդիպումը տեղի կունենա Նյու Յորքի ժամանակով 19:15-ին։ 
Ըստ Գուտերեշի գրաֆիկի՝ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև նստաշրջանի բացման կապակցությամբ ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից կազմակերպված ընդունելությանը, առավոտյան ժամը 8։00-ին (ինչպես նաև մնացած բոլոր նախագահները)։
Ըստ Թրամփի աշխատանքային գրաֆիկի՝ նա ամսի 19-ի երեկոյան ժամը 20:00-ին Նյու Յորք Փելես Հոթելում ԱՄՆ նախագահի անունից ավանդական ընդունելություն է կազմակերպել անդամ-պետությունների ղեկավարների համար։ Ընդունելություններին մշտապես մասնակցում է նաև Հայաստանի նախագահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել