Ուկրաինայի՝ ժամանակավորապես օկուպացված տարածքների և ներքին տեղահանված անձանց հարցերով նախարարի տեղակալ Գեորգի Տուկան դեմ է հանդես եկել Դոնբասում հայկական խաղաղարար ուժերին։
«Ոչ մի դեպքում այնտեղ չպետք է ներկա գտնվեն Ռուսաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Ռուսաստանի արբանյակ հանդիսացող երկրներից, օրինակ՝ Հայաստանից, Ղազախստանից և այլ երկրներից»,-հայտարարել է Տուկան unn.com.ua-ի հետ հարցազրույցում։
Տուկան կարծում է, որ խաղաղարար առաքելությունում պետք է ներառվեն հակամարտության հանդեպ չեզոք երկրների ներկայացուցիչներ։
Ուկրաինացի պաշտոնյայի կարծիքով՝ խաղաղապահների թիվը պետք է կազմի 40-60 հազար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել