Հայաստանում անտառահատումների շուրջ վիճակը քանի գնում, հիշեցնում ա Կոլումբիայում 70-90-ականներին ծավալված թմրանյութի բիզնեսի պատմությունը, երբ կարտելների պարագլուխները ստանում էին միլիարդներ, ու երկրի ամբողջ քաղաքներ ու պրովինցիաներ վերից վար զբաղված էին կոկաինի գործով։ Երբ էնտեղ մտնում էին ոստիկաններ, ժողովուրդը փակում էր ճամփեքը, ժողովրդին տալիս էին զենք՝ ֆորմով մարդուն խփելու համար, երբ Էսկոբարը Մեդելինում աստված էր (ասում են՝ մինչև հիմա ջերմ են հիշում) և այլն։ Ու բնականաբար, կոկաինի մեջ խրված ամենաաղքատ մաֆիոզն ավելի հարուստ էր միջին վիճակագրական կոլումբիացուց։ Բնականաբար, լիքը մարդ չէր ուզում զրկվել եկամուտի հեշտ աղբյուրից։ Այ նույն փոթորիկները հիմա Դիլիջանի կողմերում են։ Մեկը գրել ա, որ մի օր գործի համար մինչև 30 հազար փող ա ստանում իրա ազգականը, ո՞վ չի ուզի։
Մի խոսքով՝ Կոլումբիա վիճակ, բայց առանց սեքսի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել