Օրերս Դինգո թիմը, Թումո դիզայն ստուդիան, Ազդ փրոդակշնը, Հաֆ-Հաֆ խանութների ցանցը և Փրո Փոզ բարեգործականը հանդես եկան մեծ նախաձեռնությամբ, որին անմիջապես միացան հայկական շոուբիզնեսի սիրված ու հայտնի ներկայացուցիչները` Էրիկ, DJ Vakcina, Այդին Դավուդի, Նարեկ Բավեյան, Գուրգեն Դաբաղյան, Ալին Գոյան, Նարինե Դովլաթյան, Լայանա և այլք: Նախագիծը կոչվում է «Հայտնիները հանուն անտուն կենդանիների», որտեղ սիրված երգիչ-երգչուհիներն իրենց ներկայությամբ խրախուսում են փողոցում հայտնված կենդանիների որդեգրումը, երբ մարդիկ, տալով նրանց տանիք ու ջերմություն, կստանան հավատարմություն և իսկական ընկեր` անկախ նրանից՝ կենդանին ցեղական է, թե խառնածին: Այսպիսով հնարավոր է լուծել մեր փոքրիկ բարեկամների շատ ու շատ խնդիրներ` փրկելով նրանց նաև ֆիզիկական ոչնչացումից: 
«Մի՛ գնիր, որդեգրի՛ր» - այսպիսին է շարժման կարգախոսը:

 

Մեր բլոգը նույնպես միանում է այս շարժմանն ու կո՛չ անում մեր բնակչությանը` սրտացավություն ցուցաբերել շրջակա միջավայրի և անտուն կենդանիների հանդեպ: 
Կենդանի որդեգրել կարող եք այստեղ կամ այստեղ:
Նախագծի մանրամասներին, ինչպես նաև աստղերի այլ ֆոտոներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել