Փոքր երկիր լինելու տագնապը հայ մտածողության մեջ վաղուց գոյություն ունի։ Բայց դեռևս 5-րդ դարից (գուցե նաև՝ ավելի վաղ) եկող փոքր ածու հասկացությունը ուժեղանում է 1990-ական թվականների սկզբին։
91-ի վաղ գարնանը, երբ Հայաստանը որոշում է չմասնակցել Նորացված Խորհրդային Միություն ստեղծելու հանրաքվեին, այս հարցը կրկին օրակարգում է հայտնվում։
Երբ Հայաստանը համեմատում ենք աշխարհի մյուս պետությունների հետ, տեսնում ենք, որ մեր երկիրը տարածքով շատ քիչ է զիջում աշխարհի բազմաթիվ առաջատար երկրների։ «Փոքր» տարածքը թուլության պարտադիր պայման չէ, ինչպես և մեծ երկիրը՝ հզորության նշան։
Այս գծանկարը տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» թերթում, 1991թ. ապրիլի 6-ին՝ Անկախության հանրաքվեի շուրջ թեժ բանավեճերի օրերին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1024596037643313&set=a.105587342877525.8312.100002787804765&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել