1. Մեր և բնության անհամատեղելիության մասին։ Ամբողջ աշխարհի գերեզմանները և պանթեոնները գեղեցիկ բուսածածկ տարածքներ են։ Մարդն ի վերջո ձուլվում է բնությանը։ Գերեզման գնացողը բնության մեջ ի վերջո թեթևանում է, հանգստանում մի տեսակ։ Մեզ մոտ՝ ոչ, յուրաքանչյուրը վերցնում է մի տարածք, իր հնարավորության սահմաններում բետոնապատում, քար տարածում գետնի վրա կամ սալիկապատում կամ շեբեն, որ ոչ մի բույս չաճի։ Եթե միամիտ մի բույս աճեց շեբենի տակից, ուրեմն՝ շեբենի տակ ցելոֆանապատում են։
2. Մեր ցուցամոլ էությունը։ Մեր գերեզմանները կարծես ցուցամոլության մրցավազք լինեն։ Անկեղծ եմ ասում՝ գերեզմաններ կան՝ մոտ 200 000 դոլար գումար է ծախսվել՝ հսկա արձաններով, գրանիտից սալիկներով։ Աշխարհի ոչ մի զարգացած երկրում չկա նման բան, բոլորը միահավասար, ստանդարտի մեջ։
Ես նույնիսկ դեմ եմ Եռաբլուրում նման իրավիճակին, բոլորի քարերը պիտի հավասար լինեին, քանի որ բոլորը մի նպատակի համար են զոհվել, անկախ նրանից՝ շարքային զինվորական են, թե գեներալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1514827955268219&set=a.386109994806693.95103.100002230866848&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել