Հայ եկեղեցու պատմության դասին աղոթքի մասին...
Երկար բարակ գրելու փոխարեն ասեմ.
Շատ ճիշտ ա անում ուսուցիչը:
Հիմա երկար բարակ գրեմ:
Երբ պատմության ուսուցիչը չի հավատում իր երկրի ու պետության լուսավոր ապագային (Իսահակյանի «Մեր գուսաններն ու մեր պատմիչների» գուսանությունը չկա մեջը) կամ գոնե աշակերտին դա չի փոխանցում, նա ավելի վատ դրածո է դպրոցում քան ցանկացած դրածո իշխանավոր:
Երբ Հայ եկեղեցու պատմության ուսուցչի համար Հայ Առաքելական Եկեղեցին չի հանդիսանում բացարձակ հեղինակություն, էդ ուսուցիչը դպրոցում դրածո է:
Երբ գրականության ուսուցիչը իր մեջ չունի մի քիչ Չարենց ու Թումանյան (մնացածն էլ ավելի լավ) նա դրածո է դպրոցում:
ՀԵՊ դասին աղոթքի մասին մի անգամ էլ ասեմ «ճիշտ ա անում» իսկ դուք իրավունք ու հնարավորություն ունեք երեխուն տանեք էն դպրոցը, որտեղ ՀԵՊ-ի ուսուցիչը հայհոյում ա բոլոր վեղարավորներին: Տարեք ու կայֆ ստացեք, որ տենց առաջադեմ ուսուցչի եք հանդիպել: