Panorama.am-ը գրում է.
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 55 պլանշետ, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 92.1%-ով: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 696 պլանշետ:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հուլիսին համակարգիչների արտադրության ծավալներն էլ կրճատվել են 44.7.%-ով. եթե 2016թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 582 հատ համակարգիչ, ապա 2017թ-ի հունվար-հուլիսին՝ 322:
Ինչ վերաբերում է հեռախոսներին, ապա նշված ժամանակահատվածում մեր երկրում արտադրվել է 330 բջջային հեռախոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 26.7%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://goo.gl/4ujyY9
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



