Հարգելի Քաղաքապետարան, ամիսներ առաջ մեծ «շուքով» ու աղմուկով Թումանյան փողոցի վրա սրճարաններին էիք պատժում՝ մայթերը զավթելու համար: Իհարկե՛, ճիշտ արած կլինեիք, եթե լինեիք հետևողական և օրենքի ուժը տարածվեր բոլորի վրա, բայց արի ու տես, որ ինչպես միշտ՝ կիսատ-պռատ եք գործ անում:
Սա Աբովյան-Պուշկին խաչմերուկի մոտ արված կադրեր են: Ստացվում է, որ Պարոն Տարոն Մարգարյանի ընկալմամբ՝ միայն Թումանյան փողոցի վրա չի կարելի օրենք խախտել, կամ էլ՝ Աբովյան-Պուշկինը քաղաքի բնագծից դուրս է...
Ուրեմն, քաղաքապետարանի ճիզվիտներին ուզում եմ հիշեցնել, որ անարդարությունից ավելի վատ բան մեկ էլ ընտրողական արդարադատությունն է: Բարի եղե՛ք հետևողականություն դրսևորել, կամ էլ զերծ մնացե՛ք փիառ ակցիաներից ու հավայի մի բշտեք կաֆեներին:
Երևի խնդրի լուծման համար պետք է երիցս կրկնել կախարդական բառակապակցությունը՝ Տարո՛ն ջան, սիրուն չի...