Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Առուշ Գագիկի Առուշանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին տեղեկացանք ՀՀ կառավարության պաշտոնական էջից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը  հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Վաչագան Ադունցն  2016 թվականի սեպտեմբերի 18-ին ընտրվել և 2016 թվականի սեպտեմբերի 23-ից աշխատում էր որպես Գորիս բազմաբնակավայր համայնքի ղեկավար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել