Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Արդարադատության խորհրդին, այս մասին տեղեկանում ենք դատական դեպարտամենտի կայքից:

Վաղինակ Մկրտչյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր է եղել 2013 թվականի հունվարից: Նա եղել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել