Այս տարվա առաջին կիսամյակում մեր ատոմակայանը համարյա 30%-ով պակասեցրել է արտադրված էներգիայի քանակը: Փոխարենը ռուսական գազով աշխատող ՋԷԿ-ի արտադրողականությունն աճել է 70%-ով, ընդ որում՝ ՋԷԿ-ի լույսը երկու անգամ ավելի թանկ է վաճառվում ՀԷՑ-ին, քան ԱԷԿ-ինը: Դրան զուգահեռ՝ մենք մեծահոգաբար ընտրում ենք, թե 10 ցանկացողից որ բախտավոր, միակ և անկրկնելի ներդրողը Հայաստանում արևային կայան կառուցելու իրավունք կստանա: Ու, չգիտես ինչու, բոլոր ցանկացողներին այդ հնարավորությունը չի ընձեռված:

Ստեղ մի «խելոք» մեկը կարա հակադարձի՝ ասելով, որ ՋԷԿ-ի լույսը 38 դրամ արժի, իսկ արևայինը՝ առնվազն 44 դրամ՝ մի տեսակ մոռանալով նշել, որ 38-ի մեծ մասը գնում է Ռուսաստան՝ սահմանին աշխարհի «ամենաէժան» գազի դիմաց, իսկ արևի դիմաց մենք դեռ չենք վճարում։ Դեռևս չենք վճարում...

Ես չգիտեմ՝ վարչապետի անձնական բառարանում սա «օպտիմալացում» ա համարվում, թե «ներդրում բերել», բայց մանրից ուսումնասիրում եմ անտառում մի 3 տարի ապրելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաները: Իսկ երբ որ իմանաք՝ մենք Վրաստանին ինչքանով ենք լույս ծախել, կարող ա դուք էլ միանաք ինձ անտառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել