Պետության ռեսուրսների կառավարման խնդիր ունենք.
Ռիսկը դրված է. ա) պետության կառավարման վրա՝ թղթով չապացուցվող ընտրակեղծիքներ, սխալ՝ նշանակովի, մենեջերներ և՛ օրենսդիրում, և՛ գործադիրում, և՛ դատարանում, բ) արտաքին աղբյուրներից վերցվող միջոցների,
գ) հանքերի շահագործման վրա՝ ունենալով ոլորտը կարգավորող թույլ օրենքներ և բազմաթիվ չարաշահումներ։
Այստեղից դուրս է մղվել ներքին ռեսուրսների կառավարումը, որի հիմնական ուղղությունը պետք է լինի ՀՀ զարգացումը հետևյալ հարթությամբ.
1. Կազմակերպել արդյունաբերություն՝ հանքերի շահագործումից առաջացած հումքի վերամշակում, վերամշակումից առաջացած արդյունքից և վերջնական ու մասնակի ապրանքների արտադրություն։
2. Առաջացնել կապիտալ՝ ստեղծել կազմակերպություններ, որոնք կիրականացնեն նշյալ արդյունաբերությունը, դարձնել բրենդ, մտցնել միջազգային բորսաներ հավելյալ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով։
3. Այնուհետև, նշվածները կարգավորելուց հետո, ռիսկի հիմնական հենքը դարձնել ստացված արդյունքի արտահանումը, որից ստացած պետական բյուջեի մուտքերը կարելի կլինի ուղղել թե՛ ԼՂՀ, թե՛ ՀՀ զարգացմանը, թե՛ ԵՄ ինտեգրմանը, թե՛ ինքնիշխանության ամրապնդմանը։
Բնականաբար, այս ամենին զուգահեռ, նաև այս ամենին օժանդակող պետք է լինեն այն միջազգային վարկերն ու դրամաշնորհները, որոնք հնարավոր կլինի ընդգրկել այս գործընթացներն արագացնելու համար։ Բայցև պետք է մենեջերների հարցը շուտափույթ լուծել, ինչպես նաև հանքերի շահագործման հիմնախնդիրները, այլապես ռիսկերը կմնան այնտեղ, որտեղից առաջանում է արտագաղթը, սոցիալական ճգնաժամը, տնտեսության անմրցունակ վիճակը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=590221777656387&set=a.334593203219247.86916.100000057106618&type=1&theater¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել