Աֆղան Բասիր Նիազին և Փարվիզի Քուչան հայտնվել են հայաստանյան դատարանում՝ Նախիջևանից ապօրինի Հայաստան մուտք գործելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նիազին և Քուչան հուլիսի 24-ին վաղ առավոտյան N զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով առանց սահմանված փաստաթղթերի հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանն և Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի ինքնավար մարզից ապօրինի մուտք գործել Հայաստան: Հասնելով Երասխ գյուղի օղակաձև հրապարակ՝ նրանք հայտնաբերվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից:
Աֆղաններին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են:
Գործը քննվելու է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



