Armtimes.com-ը գրում է.

Վերջին շրջանում պարբերաբար հայտնի է դառնում այս կամ այն երթուղու սպասարկումը դադարեցվելու մասին: Ամենաթարմ այդպիսի դեպքը կապված էր համար 64 միկրոավտոբուսային երթուղու հետ: Օգոստոսի երկրորդ կեսին ուղեւորները հայտնաբերել էին, որ այդ համարի երթուղային սպասելն այլեւս զուր է:

Քաղաքապետարանից հաստատել էին, որ երթուղին չի սպասարկվում, քանի որ տնտեսվարողն է հրաժարվել:

Քաղաքային իշխանությունները եւ ոլորտի պատասխանատուները բազմիցս են հայտարարել, որ առկա պայմաններով երթուղիները սպասարկելը շահութաբեր չեն եւ պետք է անընդհատ պատրաստ լինել, որ մի օր դրանք այլեւս դադարելու են գործել:

Բայց երբ տնտեսվարողը ստանձնած պարտավորություններից հրաժարվում է այս ժամանակահատվածում, երբ քաղաքապետարանում տրանսպորտի ոլորտի բարեփոխման աշխատանքներ են ընթանում ու հայտարարվում է, որ շուտով իրավիճակը փոխվելու է, տնտեսավարողի այս քայլը զարմանալի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել