Tert.am-ը գրում է.

Հայը, որ խոսում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, էլ հայ չէ: Tert.am-ի հետ զրույցում այս կերպ արձագանքեց նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը։ Նա նաև նկատեց, որ Հրանտ Բագրատյանը նույնիսկ դեմ է, որ հայերին հայ անվանեին, այլ՝ արմեններ։ Պարգև Օհանյանը Բագրատյանին հորդորեց տնտեսագիտությամբ զբաղվել:

«Նման մարդիկ պարզապես կարեկցանքի կարիք ունեն: Մի՛ մոռացեք, որ եկեղեցին երկար ժամանակ փոխարինել է պետականությանը, իսկ ամեն մի պետություն կամ իշխանություն կարող է սխալվել: Եթե եկեղեցում կղերականներ են, դա դեռ չի նշանակում, որ անսխալական են: Սա նաև թույլ չի տալիս որևէ մեկին, ով իրեն կոչում է հայ, իրեն համարում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, հպարտանում է, որ առաջին քրիստոնյա երկիրն է, բերանը բացի անկիրթ ու անտակտ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հակափաստարկն այն է, որ այն պայմաններում, երբ պետությունը սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ ունի, աղքատության, գործազրկության, արտագաղթի տեմպերը մեծ են, եկեղեցի են կառուցում, Օհանյանն արձագանքեց. «Սկսենք նրանից, որ եկեղեցաշինությունը բյուջեի հաշվի չի կատարվում, առանձին բարեգործներ իրենց հոգու հանգստության կամ մարդկանց հոգևոր սնունդ ապահովելու համար եկեղեցի են կառուցում, սրանից լավ բան չկա: Այլ հարց է, որ նույն եկեղեցի կառուցող մարդիկ կարող են լինել անհավատ, եկեղեցին կառուցեն ձևական: Սակայն սա մենք չէ, որ պետք է դատենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել