Aysor.am-ը գրում է.
Երևան քաղաքի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և խմբակցության անդամներ՝ Սոննա Աղեկյանն և Մարինա Խաչատրյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության՝ ՀՀ Վարչական դատարանին, ՀՀ Կառավարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանն և Քաղաքապետարանին իբրև պատասխանող կողմ, 2017 թվականի սեպտեմբերի 15-ին ներկայացրել են հայց՝ ՀՀ Երևան քաղաքի ավագանու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով (Երևան քաղաքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 648-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշում) և ՀՀ Կառավարության 23 Հունիս 2017, 762 - Ա որոշումը անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչելու մասին, տեղեկացնում են «Երկիր ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:
Այն, ըստ աղբյուրի, Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեպքով ներկայացված հայց է, որի պահանջի բավարարումը կոռուպցիայի դեմ պայքարի երաշխիք է հանդիսանալու և հնարավորություն տալու վերականգնելու Երևան քաղաքին հասցված զգալի չափով գույքային վնասները:
«2017 թվականի հունիս ամսին Երևանի քաղաքապետի պաշտոնը բռնազավթած անձն ու ավագանին և ՀՀ Կառավարությունը կոռուպցիոն մեխանիզմի կիրառմամբ Երևան համայնքից օտարել են (նվիրաբերության միջոցով) շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար շուկայական արժողությամբ 163.2 հա հող, որը նվիրաբերվել է «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ջերմոցային տնտեսություն և բորբոսով պանրի գործարան կառուցելու համար:
«Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ները 2017 թվականի հունիսի 16-ին՝ Երևանի ավագանու արտահերթ նիստի օրը, անմիջապես տեղեկանալով իրենց հետաքրքրող հողի օտարման ցանկում ընդգրկելու մասին և չսպասելով ավագնու 16 հունիսի 2017թ. N 15-Ն որոշման ուժի մեջ մտնելու օրենքով սահմանված 10-օրյա ժամկետի լրանալուն՝ հենց նույնը օրը դիմել են Երևանի քաղաքապետարան խնդրանքով` այդ հողը նվիրաբերել իրենց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



