Սեպտեմբերի 8-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՀ քաղաքացի Դ. Կ.-ին: Նիդերլանդներից  Դ. Կ.-ին ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է սպիտակ զանգված: Փորձաքննությամբ պարզվել է, որ սպիտակ զանգվածը թմրամիջոց է:

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության նույն վարչությունը թմրանյութի ներկրման մեկ այլ արտառոց դեպք են բացահայտել: Ոստիկանները բերման են ենթարկել Սեբաստիա փողոցի բնակիչ Հ. Մ.-ին, որին ԱՄՆ-ից ուղարկված ծանրոցում խոշոր չափի թմրանյութեր են հայտնաբերվել:

Երկու դեպքերով էլ քննությունը շարունակվում է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության ՀԼՎ-ն:

Մանրամասները`տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել