Armtimes.com-ը գրում է.

Լոռու ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները երեկ երեկոյան Սպիտակ քաղաքում հայտնաբերել են մեքենան, որով Վերնիսաժի կրակոցներից տուժածին տեղափոխել են հիվանդանոց:

Armtimes.com-ի տեղեկություններով՝ «Մերսեդես» մակնիշի մեքենան հայտնաբերվել է Սպիտակ քաղաքում՝ ժամը 20:00-ի սահմաններում: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում հաստատել է այս տեղեկությունը, նշելով. «Քննությամբ պարզվել է, որ վիրավորը Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով է տեղափոխվել բժշկական կենտրոն, որը հայտնաբերվել է, զննվել եւ վերադարձվել սեփականատիրոջը»,- ասաց Սոնա Տռուզյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել