Սոչիում կայացած  «Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթում  առաջին հորիզոնականը միաժամանակ զբաղեցրել են երեք արտիստներ, ովքեր մրցանակային ֆոնդը՝ 6 միլիոն ռուբլի, բաժանել են միմյանց միջև: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել են մրցույթի փակման արարողությանը:

Հիշեցնենք, որ մրցութային երեք օրերի արդյունքների համաձայն, 362 միավորով հաղթող է ճանաչվել երեք երկրի ներկայացուցիչ՝ Հայաստանը ներկայացնող  «Արցախի ձայներ» խմբից Էռնա Միրզոյանը (Էռնա Միր), Ուզբեկստանից Սարդոր Միլանոն և Մոլդովայից DoReDos խումբը:

Փակման արարողությանը ժամանակ հաղորդավարներն ասել են, որ «Նոր ալիք»-ի  պատմության մեջ եզակի դեպք է: 2016-ին  հաղթող էր ճանաչվել երկու մասնակից:

357 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Սյուզաննա Մելքոնյանը: 

«Նոր ալիք-2017» երգի միջազգային մրցույթը կայացել է սեպտեմբերի 8-14-ը: Կազմկոմիտեն այս տարի ստացել էր 12 հազար հայտ: Եզրափակիչ էր անցել  9 երկրից 14 կատարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել