Armsport.am-ը գրում է.

«Վիտորիա Գիմարայնշը» դարձել է առաջին ակումբը, որը եվրագավաթային խաղում իր թիմի մեկնարկային կազմում չի ընդգրկել ոչ մի եվրոպացի ֆուտբոլիստի:

Սա տեղի է ունեցել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի` «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ խաղում (1:1), գրում է «Bleacher Report»-ը:

Պորտուգալան ակումբի մեկնարկային կազմում դաշտ է դուրս եկել չորս բրազիլացի, երկու կոլումբացի, ինչպես նաև մեկական իվուարցի, գանացի, պերուացի, վենեսուելացի և ուրուգվայցի ֆուտբոլիստ:

Այդուհանդերձ, երկրորդ կեսում դաշտ է դուրս եկել միայն մեկ եվրոպացի` պորտուգալացի Ֆրանցիսկո Ռոդրիգեսը, որը 57-րդ րոպեին փոխարինել է Պաուլո Ուրտադոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել