Tert.am-ը գրում է.

Մեկ տարվա ընթացքում ձեռք բերված կարևոր ցուցանիշը տնտեսական աճն է և տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը պրոյեկտում է կառավարության իրականացրած բոլոր գործողությունները: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսպիսի միտք է հնչեցրել՝ ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարին:

«Տնտեսական աճը հավասար է ՀՆԱ աճին:  Դա, այսպես ասած, մեկ տարվա ընթացքում ստեղծված նոր բարիքն է՝ նախորդ տարվա համեմատ: Վարչապետն ասաց, որ հանրության դատին կհանձնենք, թե ոլորտային ինչ կոնկրետ քայլեր ենք արել, և ինչ արդյունքներ են արձանագրվել: Այս ամենը ներառում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը բավականին բարձր է»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե եթե շարքային քաղաքացին չի զգում այդ տնտեսական աճը, և իր աշխատավարձը նույնն է մնում, քաղաքացու համար ի՞նչ տարբերություն տնտեսական աճ, թե՞ նվազում կգրանցվի, Վարդան Արամյանը պատասխանել է. «Աշխատավարձերը տարիների ընթացքում բարձրանում են, 6-10 տոկոս բարձրացում կա: Բայց ընդհանուր մոտեցում կա, որ ֆիզիկական անձինք կամ տնտեսագիտական ժարգոնով ասած «տնային տնտեսությունների» պահանջները շատ ավելի արագ են աճում, քան իրենց գրպանի պարունակությունն է: Այդ պատճառով, եթե հարցում անես, բացառվում է, որ ստանաս այն պատասխանը, որ այո, ինքը բավարարված է իր ստացածով: Բայց եթե մի պահ մեր աչքերը փակենք, մի տասը տարի հետ գնանք, տեսնենք մեր սպառման մակարդակն ինչպիսին է եղել 10 տարի առաջ և ինչպիսին է այսօր, բնականաբար, արդեն զգալի կլինի, բայց վստահեցնում եմ, աշխարհում որևէ երկիր չեք գտնի, որ տնային տնտեսությունները կարողանան արձանագրել, որ իրենք մեկ տարվա ընթացքում շատ ավելի լավ են սկսել ապրել: Դա նորմալ է»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել