Մեր օրերում գրեթե բոլորս էլ Facebook-ում շատ ընկերներ ունենք։ Նրանց շարքում են ընտանիքի անդամները, համադասարանցիներ, որոնց հետ դպրոցն ավարտելուց հետո երբեք չենք խոսել, այն տղան կամ աղջիկը, ում անցած շաբաթ եք հանդիպել ընկերներից մեկի տանը և այլն։ Երբեմն Դուք ընկերության հայտ եք ստանում մեկից, ում լավ չեք ճանաչում ու մտածում եք՝ ինչպե՞ս է նա գտել Ձեզ, որտեղի՞ց գիտի Ձեր ազգանունը։ Բայց լինում է նաև, որ Դուք եք ընկերության հայտ ուղարկում մարդկանց։
Ու պատահում է, որ մի քանի շաբաթ է անցնում, բայց նրանք դեռ չեն ընդունել Ձեր ընկերության հայտը։ Դուք մտածում եք, որ դա տարօրինակ է։
Իրականում, շատ հեշտ է հասկանալ՝ նա արհամարհե՞լ է Ձեր հայտը, թե՞ պարզապես չի տեսել այն։ Պետք է գնալ գլխավոր էջ, այնուհետև մտնել վերևում՝ աջ կողմում երևացող ընկերների նշանի վրա։ Հետո գնացեք «Find Friends» (փնտրել ընկերներ) բաժին: Այստեղ կտեսնեք այն բոլոր մարդկանց, ովքեր սպասում են, որ Դուք ընդունեք իրենց հայտերը։ Բայց եթե նայեք էջի վերևում առկա «View Sent Requests» (Տեսնել ուղարկված հայտերը) բաժինը, Դուք կարող եք իմանալ՝ ովքեր են մերժել Ձեր հայտը։
Այս ցանկում սովորաբար այն մարդիկ են, ովքեր այլևս չեն օգտագործում իրենց Facebook-ը։



