Այս լամպն ապացուցում է, որ նախկինում արտադրված ապրանքները շատ ավելի որակով են, քան հիմա։ Ինչո՞ւ․ քանի որ այս լամպն էլեկտրականությանը միացվել է 1901 թվականին և մինչ այսօր անխափան աշխատում է՝ առանց ընդհատումների։

Այն գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լիվերմոր քաղաքի՝ հրշեջ-փրկարարների վարչության շենքում։ Ավելի քան 1 դարի կյանք ունեցող լամպը համարվում է երբևէ ամենաերկարակյացը ողջ աշխարհում։ Այն միայն մեկ անգամ է անջատվել՝ 1976 թվականին, այն էլ՝ ընդամենը 22 րոպեով, քանի որ հրշեջ-փրկարարների վարչությունը տեղափոխվում էր այլ շենք։

Light Bulb Diagram

Հարյուրամյա լամպն արտադրվել է 1890-ականներին, Օհայո նահանգում գտնվող Շելբի էլեկտրական արտադրամասում։ Այն իր հետ Կալիֆորնիա է բերել Դենիս Բերնալը, ով բիզնեսմեն էր։ Սակայն երբ նա վաճառեց իր բիզնեսը, որոշեց լամպը նվիրաբերել տեղի հրշեջներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել