Որոշ բժիշկներ պնդում են, որ օրական մեկ բաժակ գինին ոչ միայն չի վնասի ձեզ, այլև դրական կազդի սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև կլավացնի ձեր հիշողությունը։ Սակայն եթե չարաշահեք այն, ապա բացասական ազդեցությունը միանգամից նկատելի կլինի։
Խոսքը վերաբերում է ոչ միայն գինուն, այլ նաև ալկոհոլ պարունակող մյուս խմիչքներին։
Ըստ տարածված կարծրատիպի՝ ամենաշատ ալկոհոլ օգտագործող մարդիկ ռուսներն են, բայց արի ու տես, որ այդպես չէ։
Ահա այն 15 երկրները, ուր տարեկան կտրվածքով ամենաշատ ալկոհոլն է օգտագործվում։ Նշված թվերը ցույց են տալիս, թե տվյալ ազգության ներկայացուցիչը մեկ տարվա ընթացաքում միջինը որքան ալկոհոլ է օգտագործում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմած ցանկում Հայաստանը գտնվում է 109-րդ հորիզոնականում՝ մեկ հոգու բաժնով 5,3 լիտր ալկոհոլի տարեկան սպառմամբ։ Իսկ, օրինակ, հարևան Վրաստանը 7,7 լիտր ցուցանիշով 67-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 2,3 լիտր ցուցանիշով՝ 146-րդ տեղում, իսկ Թուրքիան՝ 2 լիտր ցուցանիշով՝ 150-րդ տեղում, Իրանն էլ՝ 1 լիտր ցուցանիշով՝ 168-րդ հորիզոնականում։
15․ Լատվիա, 12,3 լիտր

14․ Լեհաստան, 12,5 լիտր

13. Գրենադա, 12,5 լիտր
12. Սերբիա, 12,6 լիտր

11. Պորտուգալիա, 12,9 լիտր

10. Սլովակիա, 13 լիտր

9. Չեխիա, 13 լիտր

8. Հունգարիա, 13,3 լիտր

7. Անդորրա, 13,8 լիտր

6. Ուկրաինա, 13,9 լիտր

5. Ռումինիա, 14,4 լիտր

4. Ռուսաստան, 15,1 լիտր

3. Լիտվա, 15,4 լիտր

2. Մոլդովա, 16,8 լիտր

1. Բելառուս, 17,5 լիտր




