Երբեմն մոտս տպավորություն է ստեղծվում, որ մեր այն համալսարաններում, որտեղ կան ժուռնալիստիկայի ֆակուլտետներ, դիպլոմային աշխատանքը լինում է սուրճի բաժակ նայելով, կամ էլ՝ անտիկ հույների օրինակով այծի կամ ինչ-որ այլ չորքոտանու զոհաբերելով և նրա փորոտիքը քչփորելով․․․
Օրինակ՝ դու երբևիցե կպատկերացնե՞ք, որ ասենք BBC-ի լրագրողը ինչ-որ մի պաշտոնյայի հարց տա ու հարցը հավելի «բայց Ձեր աչքերի մեջ տագնապ ու անորոշություն եմ տեսնում»․․․
Իսկ օրինակ հայկական որոշ թերթերի պարագայում դա հնարավոր է: Այսօրվա թերթերից մեկից մեջբերում անեմ․
«Նախորդ օրը հարց ուղղեցինք Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ մնալո՞ւ եք Ձեր պոստում: «Չգիտեմ, ոչինչ չգիտեմ»,- ասաց նա: «Բայց Ձեր աչքերի մեջ ներքին անորոշություն ու տագնապ կա` ապագայի հետ կապված»: «Իսկ Ձեր աչքերի մեջ Ձեր հնչեցրած հարցերի պատասխանը կա կարծես»,- իրեն չկորցնելով՝ հակադարձեց Գ. Խաչատրյանը»:
Ազնիվ խոսք, կարելի է մտածել, որ թերթի խմբագրությունում էքստրասենսներ, վախ բռնողներ, ձեռ նայողներ ու նավս հանողներ են աշխատում, բայց ոչ լրագրողներ, իսկ ձայնագրիչի փոխարեն Տարոյի քարտերով են շրջում․․․ Հա, պաշտոնյայի ապագա կամ անցյալ գործողությունների մասին էլ գրում են դատելով նրա չակրայից ու աստրալային պոչից․․․
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/291929544274150?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել