«Արդյոք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր մոտ չի՞ հրավիրել ՀՀԿ ավագանու անդամներին և չի՞ քննարկել ավագանու վերջին նիստում նրանց լկտի պահվածքը:
 
Հիշեցնենք՝ ավագանու անդամներից «Ծիտ» մականունով Արմեն Սահակյանն ու «Բլդի» մականունով Հովհաննես Ավանեսյանը Անահիտ Բախշյանի հետ փորձել էին վիճել՝ ասելով. «լսի՛, արա՛ Անո», «պարո՛ն Բախշյան»: «Քաղաքապետի դիրքորոշումն հստակ է այդ հարցում. լինել մեկը մյուսի նկատմամբ հարգանքով: Ես չեմ պատկերացնում, թե դրանից ավել ինչ պետք է ասվեր, երբ բոլոր լրագրողները ականատես են եղել, որ փոխադարձ վիրավորանքներ են հնչեցվել, որը քաղաքապետի սաստելուց հետո հանդարտվել է»,- ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցի՝ փոխանցեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել