Armtimes.com-ը գրում է.
Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական նիստը:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հրապարակել է միջազգային խորհրդատու կազմակերպության մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են մայրաքաղաքում առկա երթուղիների քանակը էապես նվազեցնելուն, այս կամ այն երթուղին միայն տրոլեյբուսով սպասարկելուն եւ այլն:
Խորհրդատուի հաշվետվության մեջ, որը նախնական տվյալներ է պարունակում երթուղային ցանցի վերաբերյալ, առաջարկվում է երթուղիների թվաքանակը կրճատել երեք անգամ:
«Իհարկե, բոլորս հասկանում ենք, որ խորհրդատու կազմակերպությունը դեռ դա պետք է իր վերջնական հաշվետվության մեջ հիմնավորի եւ ապացուցի: Մենք խորհրդատուին դրա վերաբերյալ մեր մանրամասն պահանջները ներկայացրել ենք, թե ինչպես պետք է նաեւ հասկանալի դառնա՝ արդյոք այդ ցանցը, որը կկառուցվի երեք անգամ պակաս երթուղիներով, ապահովելո՞ւ է քաղաքի ամբողջ ծածկույթը նորմատիվների սահմաններում, թե՞ ոչ, նաեւ՝ բնակավայրերից նորմատիվային հեռավորությունները»,- ասաց աշխատանքային խմբի ղեկավար փոխքաղաքապետը:
Նրա խոսքից հայտնի դարձավ, որ խորհրդատուն առաջարկում է քաղաքի որոշ փողոցներոմ ունենալ ավտոբուսների համար առանձնացված գծեր: Նա նաեւ նշեց, որ այդ տարբերակի դեպքում առաջ կգա ճանապարհային երթեւեկության կանոնների փոփոխության անհրաժեշտություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



