Armtimes.com-ը գրում է.
Երեւանում Հովհաննես Թումանյանի թանգարանի՝ բոլշեւիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցադրության դադարեցումից, եւ դրա շուրջ առաջացած հանրային դժգոհությունից հետո թանգարանի ղեկավարությունն ու մշակույթի նախարարը հանդիպելու, առաջացած խնդիրները պարզաբանելու հնարավորություն չեն ունեցել:
Այս մասին մեր զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: Նա նշեց, որ տնօրեն Նարինե Թուխիկյանն այժմ երկրում չէ, իսկ դրանից առաջ էլ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էր արձակուրդում:
Այսօր լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանն ասել էր, որ նախապես, ինչպես կարգն է, ցուցադրությունը համաձայնեցված չի եղել նախարարության հետ՝ միեւնույն ժամանակ ընդգրկելով, որ միջոցառման բովանդակության հետ կապված որեւէ խնդիր ու անհամաձայնություն չկա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։