Մեր եկեղեցու ու մեր հոգևոր առաջնորդի` կաթողիկոսի հասցեին հնչող քննադատությունների նոր ալիքի համար էլի կոպեկներ են շպրտել որոշ պնակալեզների առաջ: Սրանք մարդիկ են, ովքեր կոպեկներով վաճառում են իրենց հավատն ու ազգությունը...իրենց էությունը, սրանք մարդիկ են, որոնց համար կա մեկ հավատ` զրպարտություն, մեկ դավանանք` փող, մեկ ուղի` կործանում, քանի որ չարությունն առաջինը չարացողին է սպանում: Հերթական ապուշությունը նետվեց հրապարակ. մոնտաժված կադրեր, թե իբր կաթողիկոսը, ով ողջ Պատարագը 2 ժամ անգիր երգում է, շփոթվել է իր մանկության տարիներից սրտով յուրացրած «Հայր մեր»-ը արտասանելիս... Էսպիսի տխմարություն, ուղղակի մեկ էլ անմեղսունակ հիվանդների մտքով կարող էր անցնել.... Ինչ ասեմ...սրանց նմաններն իրենց էժանագին տրյուկներով կարողանում են սկանդալի հաշվին մարդկանց որոշակի խմբերի, ովքեր անկայուն են իրենց սկզբունքներում կամ դեմ են եկեղեցուն, քանի որ դրսի ծրագրերով աղանդներն են համալրել, մոլորեցնել ու թև տալ հակազգային գործունեության համար: Հազար անգամ եմ կրկնել ու էլի եմ ասում` բավական է նայել մեր մշակույթին ու մեր պատմությանը, որպեսզի հասկանան, որ այսօր այն ամենով, ինչով սիրում ենք սնապարծորեն գլուխ գովալ աշխարհի առաջ, եկեղեցու ավանդն է... Իսկ դրսի ծրագրերը ցանկանում են խարխլել մեր հոգևոր վեմը, որպեսզի որբի գլուխ դարձնեն մեր երկիրը... Հայ Առաքելական եկեղեցին միակ ցանցն է աշխարհում, որ հայերին հավաքում է իր շուրջը, ցանկացած քայլ նրա դեմ հարված է մեր միասնականությանը....
Իսկ «չլռելու» բարդույթ ունեցողների համար տատս մի խոսք ուներ` «Շունը հաչում է, քարավանը` գնում»...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: