Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում Apple-ը միաժամանակ ներկայացրեց 3 նոր սմարթֆոն՝ iPhone 8-ը, iPhone 8 Plus-ը և iPhone X-ը։ Հայտարարվեց, որ iPhone 8-ի գինը կսկսի $699-ից, իսկ iPhone X-ը՝ $999-ից։ Սակայն այս գները միայն ԱՄՆ-ում են գործում։

Այլ երկրներում, օրինակ, Կանադայում և Ճապոնիայում, iPhone X-ի գները մոտավորապես 100 դոլարով ավելի թանկ են, իսկ Իտալիայում և Իռլանդիայում՝ 400 դոլարով ավելի։

tech promo zone iphones

Ըստ Apple-ի վերլուծաբան Ջին Մանսթերի՝ նոր iPhone-ի գները տարբեր երկրներում կտատանվեն 50-ից մինչև 300 ԱՄՆ դոլարով։

Ահա, թե ըստ Apple-ի պաշտոնական կայքի՝ 15 տարբեր երկրներում որքան կարժենա iPhone X-ը։ Բոլոր գները ներկայացված են ԱՄՆ դոլարով։

  • Ավստրալիա - $1,266
  • Կանադա - $1,082
  • Չինաստան - $1,285
  • Ֆրանսիա - $1,387
  • Գերմանիա - $1,375
  • Հոնկոնգ - $1,099
  • Հնդկաստան - $1,391
  • Իռլանդիա - $1,410
  • Իտալիա - $1,423
  • Ճապոնիա - $1,024
  • Մեքսիկա - $1,325
  • Նոր Զելանդիա - $1,311
  • Ռուսաստան - $1,387
  • Սինգապուր - $1,224
  • Միացյալ Թագավորություն - $1,327
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել