Armtimes.com-ը գրում է.

Երեւանի պետական համալսարան այս տարի ընդունվել է ավելի քան 2 600 դիմորդ, ի տարբերություն մյուս պետական բուհերի, որոնք չեն հաղթահարել 1 000 դիմորդի շեմը:
 
Զուգահեռների մասին կարդում ենք ԵՊՀ պաշտոնական կայքում, որտեղ նաեւ նշվում է.
 
Այս տարի ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած՝ 2.165 տեղը՝ ներքին քննությունների համար:
 
Մայր բուհում ընդունելությունն ընթացել է բնականոն հունով. միասնական քննությունների շրջանակում ԵՊՀ է ընդունվել ընդհանուր դիմորդների ավելի քան 30 տոկոսը:
 
Համեմատության համար նշենք, որ ոչ մի պետական բուհ չի հաղթահարել նույնիսկ 1.000 ուսանողի շեմը: ԵՊՀ-ին ընդունելության բարձր ցուցանիշներով` 2.602 դիմորդ, հաջորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 851 դիմորդ, 3-րդ տեղում 837 դիմորդ ցուցանիշով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել