Armtimes.com-ը գրում է.

Այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ԵՏՄ անդամ Ղրղըզստանից ԵՏՄ անդամ Հայաստան է ներկրվել 3 հազար դոլարի չորացրած լոբի եւ 6 հազար 200 դոլարի ինչ-որ պարարտանյութ: Ընդհանուրը՝ 9.2 հազար դոլար:

Ղրղըզստանը այն «170 միլիոնանոց շուկայի» մի մասն է, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, եւ որի անդամն ենք նաեւ մենք: Պետք է նշել, որ Հայաստանից Ղրղըզստան արտահանումը շատ ավելի մեծ է՝ մոտ 424 հազար դոլար: Ընդ որում, անցած տարվա համեմատ արտահանումը ՀՀ-ից Ղրղըզստան աճել է մոտ 3 անգամ: Բայց դա այնքան չնչին ծավալի առեւտուր է, որ ոչ մի կերպ չի կարող «քաղցրացնել» ԵՏՄ-ին մեր անդամակցության դառնահամ հետեւանքները: Իսկ այդպիսիք շատ ավելի շատ են:

2014-ից, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցեց ԵՏՄ-ին, մեր պաշտոնյաները ազատ ամբիոն էին փնտրում, որ խոսեին այն մասին, թե հեսա տեսեք ինչ «գրիմիտներ» ենք անելու ԵՏՄ-ում, հեսա գրավելու ենք ԵՏՄ-ի «170 միլիոնանոց» շուկան...: Բայց թե ինչ եղավ երեք տարի անց, շատ հուզիչ է: Եվ դա արձանագրում է մեր պաշտոնական վիճակագրությունը: Հիմա նայենք, թե ինչպես  ենք գրավում այդ «170 միլիոնանոց» շուկան:

2016 թվականի առաջին կիսամյակում ԵՏՄ անդամ Ռուսաստան արտահանել էինք 175 միլիոն դոլարի ապրանք, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ արդեն 221 միլիոն դոլար: Կարծես գրավել ենք ՌԴ շուկան՝ 46 միլիոն դոլարով ավելացրել ենք արտահանումը դեպի ՌԴ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել