Aysor.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունն այսօր ներկայացրել է մեկ տարվա հաշվետվությունը՝ ընդգծելով, որ 2017թ. հունվար-հունիսին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը եղել է 1 միլիոն 350 հազար 791, աճը, 2016 թ. հունվար-հունիսի համեմատ, կազմել է 24.3%:
Ըստ կառավարության ներկայացրած հաշվետվության՝ Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2015 թ. հունվար-հունիս ամիսներին եղել է 489 500, իսկ 2016 թ. հունվար-հունիսին՝ 501 118, աճը, 2015 թ. հունվար-հունիսի համեմատ, կազմել է 2.4 %։
2017 թ. հունվար-հունիսին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունները եղել են 622 381, աճը, 2016 թ. հունվար-հունիսի համեմատ, կազմել է 24.2 %:
Կառավարության ներկայացրած հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել նաև դեպի Հայաստան մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



