Tert.am-ը գրում է.

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը՝ Բելլա Լապշինան, երեկ երեկոյան ժամանել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, այս մասին «Թրենդ» գործակալությանը հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:


Նշվում է, որ նրանք շուտով կմեկնեն Իսրայել՝ նախ այցելելով Թուրքիա: Ըստ փաստաբանի՝ նրանք Թուրքիա կայցելեն այսօր կամ վաղը:

Նշենք, որ նախօրեին փաստաբան Չերնինը հայտնել էր, որ Լապշինը կարող է հեռանալ Ադրբեջանից առաջիկա երկու օրվա ընթացքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բլոգերն Իսրայել արտահանձնման դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել